Սա Եվրոտեսիլ չէր, սա Եվրոտեսիլք էր”…
Citatum Համայնքը չի ընդունէ, Համայնքը զօրավոր է… (“Կտօր մը երկինք”)
Եվրոտեսիլ 2011-ը մի շատ կարևոր բան ցույց տվեց, որ կարևոր է նաև սփյուռքագիտական տեսանկյունից.
- Եթե մենք մեկին չենք սիրում,
ապա չենք սիրում մինչև վերջ, մինչև ուղն ու ծուծքը, բոլորով, ազգովի, համախմբված (մինչև ինքնամզում ու ինքնամսխում
– Վ.Սիրադեղյան), Հայաստան-Արցախ-Սփյուռք սուրբ եռամիասնությամբ հանդերձ:
- Մենք ցույց տվեցինք,
որ, ի հեճուկս մեր բոլոր թշնամիների ու
“չուզողների”, Սփյուռքը կա,
որ այն միասնական է ու վճռական ինչպես երբևէ,
ու եթե ուզենանք, եթե դա պահանջի “ազգային շահը”,
մենք նույնիսկ Ադրբեջանին էլ կարող ենք
“անցկացնել”… (Գերմանիայում ավելի շատ թուրք կա, քան Հայաստանում
հայ):
- Ոչ
միշտ է, որ Հույսը (Надежда-ն) փրկում է, միայն հույսով չի կարելի ապրել,
հույսով չի կարելի կռվի ելնել, հույսը դնել հույսի վրա… և այլն (Այս վերջին
դատողությունը հատկապես օգտակար է ազգային հայեցակարգերի և ռազնավարության
ձևավորման ու կիրարկման մեջ):
Մայիս 2011
Հ.Գ. Մարդ կա` չար չի, բայց ընդհանուր
“ազգային չուզողության” էներգետիկ դաշտի առկայության պայմաններում ինչին ձեռը
կպնում ա, չորանում ա… (Բա Արթուր Աբրահամը պարտված կար…)
Комментариев нет:
Отправить комментарий