четверг, 23 августа 2007 г.

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ


Citatum
-           Աշխատո±ւմ ես
-           Այո’, աշխատում եմ` չաշխատեմ

Ես դուրս եկա ՀՀԿ կենտրոնական գրասենյակի վարչական աշխատողի պաշտոնից, երբ հասկացա, որ աշխատանքը մեզ համար շատ ավելի կարևոր մի բան է, քան միայն զբաղվածություն, որը փող է բերում:
Նախ և առաջ, աշխատանքը մեր կյանքի մեծ մասն է, քանի որ հենց աշխատավայրում ենք մենք անցկացնում մեր կյանքի ցերեկային ժամանակի մեծ մասը - մեր կյանքի մեծ մասը մենք ապրում ենք աշխատավայրում: Հետևապես խիստ կարևոր է, թե որտեղ ենք մենք ապրում, ում հետ ենք շփվում, ինչ ենք զգում և ստանում:
Երկրորդ, աշխատավայրն այն տեղն է, որտեղ մենք աշխատում ենք, զբաղվում ենք մտագործունեությամբ, ծախսում ենք մեր կենսական էներգիայի մեծ մասը, ավելին` ամենաարժեքավոր մասը, որը տրված է մեզ արարման (ստեղծագործելու) համար: Հետևապես խիստ կարևոր է, թե ինչի վրա մենք կծախսենք այն:
Վերջապես, երրորդ, աշխատավայրն այն տեղն է, որտեղ անձը ինքնաիրացվում է: Իրացումը ցանկացած օբյեկտի գոյության իմաստն է, եթե կուզեք` արդարացումը: Հետևապես խիստ կարևոր է ընտրել այն աշխատանքը, որտեղ մարդն իր էությամբ և ներուժով հնարավորինս կկարողանա իրացվել (ռեալիզացվել):
Կարելի է ասել, որ այս առումով աշխատանքի ընտրությունը ինքնաճանաչողության մի փուլ է: Նաև` հասունության վիճակ:
23.08.2007