четверг, 26 мая 2011 г.

ԵՂԻՇԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ. ՀԱՅ ԻՄՊՐԵՍԻՈՆԻՍՏԸ

Ինքնանկար, 1933

 «Այն ամենն, ինչ նկարված է տեղում, միշտ էլ օժտված է վրձնման ուժով, ճշմարտացիությամբ ու կենդանությամբ, որ հետո անհնար է գտնել արվեստանոցի պատերից ներս»
Էժեն Բուդեն
Ժամանակակիցներին միշտ չէ, որ հաջողվել է տեսնել, գնահատել արվեստագետին իր ողջ հասակով մեկ. ինչ որ բան մշտապես խանգարել է, և տխուր ճշմարտություն է երևի, որ նրա հեռանալուց հետո միայն պարզ ու որոշակի է դառնում նրա համեմատական արժեքը, նրա տեղը պատմական տվյալ հատվածի ստեղծագործողների շարքում: Ժամանակը դառնում է այն օգնական, ֆիլտրող գործակիցը, որն օգնում է եկող սերունդներին լինել հնարավորին չափ ուղղամիտ և անաչառ արժևորման հարցում:
Թադևոսյանի հախուռն արվեստը իր թարմաշունչ, ներգործող ուժով այն բացառություններից էր, որ ոչ միայն աննկատ չմնաց իր ժամանակակիցների կողմից, այլև առիթ հանդիսացավ տարակարծությունների, որոնք միանգամայն բնական են նոր միտումներով մուտք գործոգ արվեստագետի նկատմամբ:
Եղիշե Մարտիրոսի Թադևոսյանը ծնվել է 1870թ. Վաղարշապատում: Սովորել Թիֆլիսի Տեր-Հակոբյան պանսիոնում 1879-81թթ., ապա` Մոսկվայի Լազարյան ճեմարանում 1881-85թթ.: 1885-94թթ. Թադևոսյանը ուսանում է Մոսկվայի Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում` աշակերտելով անվանի գեղանկարիչներ Ն. Նևրևին, Վ. Մակովսկուն, Վ. Պոլենովին:
1894 թվականին արդեն փորձառու արվեստագետը վերադառնում է Էջմիածին, որտեղ ուսուցանում Գևորգյան ճեմարանում, ապա դարձյալ վերադառնում, որտեղ 1896-ին մասնակցում «Պերեդվիժնիկների» 24-րդ ցուցահանդեսին: Այս ցուցահանդեսը բեկումնային իրադարձություն է դառնում Թադևոսյան արվեստագետի համար: Որպես համարձակ և ինքնատիպ նկարիչ, նա իր մուտքն է ազդարարում գեղանկարչության ասպարեզում: 1898-ին անցկացվող Մոսկվայի արվեստագետների մրցույթում Թադևոսյանը իր «Կեսօրյա ճաշ» և «Քաչոզ ուղղափառներին» կտավների հմար արժանանում է երկու մրցանակի:
1898-ին Վ. Պոլենովի հետ Թադևոսյանը ուղևորվում է Պաղեստին, իսկ այնուհետև, գրեթե ամեն տարի ճանապարհորդում է Մերձավոր Արևելքի և Եվրոպայի երկրներում, Ռուսաստանում, Հայաստանում, ստեղծել ավարտուն աշխատանքներ, էտյուդներ: 1901թ. նկարիչը մշտական բնակություն է հաստատում Թիֆլիսում, անդամակցում 1907-ին կազմակերպած «Իկար» գրական-գեղարվեստական խմբակին, Ռուսաստանում պարբերաբար մասնակցում «Միր իսկուստվա»-ի և Ռուս նկարիչների միության ցուցահանդեսներին: 1916-ին Թադևոսյանի անմիջական աջակցությամբ ստեղծվում է Հայ արվեստագետների միությունը, անվանի նկարիչը ընտրվում է այդ միության նախագահ:
1921 թվականին գեղանկարիչը Երևանում կազմակերպում է Հայ արվեստագետների միության ցուցահանդեսը, ակտիվորեն գործակցում Թիֆլիսի «Հայարտան» հետ: 1923-ին Թադևոսյանի ջանքերով և անմիջական մասնակցությամբ հիմնադրվում է Վրաստանի Գեղարվեստի ակադեմիան, հայ գեղանկարիչը դառնում է նրա առաջին պրոֆեսորներից մեկը:
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայ արվեստի ասպարեզ իջած նկարիչը Անդրկովկասի, Եվրոպայի, Ռուսաստանի թանգարաներում ու պատկերասրահներում ներկայանում է որպես ժամանակի տաղանդավոր բնանկարիչ, դիմանկարիչ ու ժանրիստ: Լինելով ստեղծագործական լայն ընդգրկման տեր, Թադևոսյանն աշխատել է կերպարվեստի ամենատարբեր բնագավառներում` գեղանկան, գրաֆիկա, խճանկար, քանդակ, բեմանկարչություն, գրքի ձևավորում:
«... Նա ինքը մեծ հոգու տեր էր և խորունկ կուլտուրայով հարստացած, նա մոտ բարեկամ էր Հովհ. Թումանյանին, Թորոս Թորամանյանին, Կոմիտասին և գրեթե բոլոր մեծ արվեստագետներին: Նա մեծ երախտավոր էր թե իր արվեստով, թե իր հասարակական գործունեությամբ»,- ասել է Եղիշե Թադևոսյանի մասին Երվանդ Քոչարը:
Վ.Մակովսկուն, Ն.Նևրևին, Վ.Պոլենովին աշակերտած, ժամանակի առաջատար գաղափարներին դավանած, գեղանկարչական տարբեր դպրոցներին և ուղղություններին, համաշխարհային կերպարվեստի գլուխգործոցներին քաջ ծանոթ նկարիչը սիրահար էր հայրենի հողին ու մշակույթին, եկեղեցուն ու պոեզիային...


Հայ իրականությունը բազմակողմանիորեն պատկերած այս մեծատաղանդ արվեստագետն ու հայկական պլեներային գեղանկարչության հիմնադիրը առաջին հայ նկարիչն էր, որի ստեղծագործության մեջ յուրովի և առավելագույնս արտացոլվեց իմպրեսիոնիզմի լույսն ու գունագեղ երփնագիրը: Սրանում նկարիչը որոնում, գտնում էր կյանքի ընկալման, տպավորությունների զգացմունքային արտահայտման իր գեղանկարչական լեզուն, իր կերպը` գերի չդառնալով արտաքին ֆորմային ու զուտ գունային խնդիրների լուծմանը:

«Նկարչի բարձրագույն արժեքը նրա կոլորիտն է». Եղիշե Թադևոսյան

Ինքնուրույն ստեղծագործության դեռ առաջին տարիներին Թադևոսյանն ակտիվորեն մասնակցում է Ռուսաստանում և Եվրոպայում կազմակերպվող ցուցահանդեսներին և շուտով իր հստակ տեղն ու ճանաչումն է ձեռք բերում ռուս համախոհ նկարիչների փառաշարքում: «Ուշադրություն դարձրեք Թադևոսյանի վրա»,- ասում է Վռուբելը, իսկ Անդրեյ Բելին իր «Երկու դարերի սահմանագլխին» գրքում հայ նկարչի անունը հիշատակում է Լևիտանի, Նեստերովի, Կորովինի կողքին:
Այնուամենայնիվ, Մոսվային արվեստսերների ընկերության 18-րդ պարբերական ցուցահանդեսի 25-ամյա Թադեոսյանի մրցանկների արժանացած «Կեսօրյա ճաշ» ու «Քարոզ մոլեռանդներին» կտավները բանավեճերի ու իրարամերժ կարծիքների առիթ են տալիս ժամանկի առաջատար տեսաբնների ու արվեստասերների շրջանակներում` լայն արձագանք գտնելով ռուսական ու հայկական մամուլում: Հնչում է նաև ոչ արդարացի քննադատություն: Նրան մեղադրում են լույսի ու ստվերի միջև կտրուկ սահմանների բացակայության համար` «որակավորելով» ապագա մեծ կոլորիստի կտավները որպես «տարբեր երանգների ցեխակապտագույն բծերի անտրամաբանական զուգակցում»:
Թադևոսյանի ստեղծագործության բովանդակությունն ու գեղարվեստական հակումները, ոճն ու աշխարհըմբռնումը անքակտելիորեն կապված էին թե ամենամյա արտասահմանյան ուղևորությունների, թե հարազար Հայաստանի հետ: Ճամբորդությունների ընթացքում նկարիչը ստեղծում է իր բնանկարների մեծ մասը: Պատկերում է Բրետանի ու Ղրիմի ափերը, Կոստանդնուպոլսի ու Հայֆայի նավամատույցներն ու ծովը, Բեյրութի ու Վենետիկի բանաստեղծական տեսարանները, լինում է Փարիզի ու Ֆլորենցիայի, Դրեզդենի ու Մադրիդի Թանգարաններում, կրկին վերադառնում հայրենիք: Նրա սիրած սյուժեներն էին գարնան, արևի զարթոնքի շնչով տոգորված բնության գողտրիկ անկյունները, կանաչապատ այգիներն ու լեռները, ծաղկած ծառերը:
Թադևոսյանի գեղանկարին հատուկ հայրենի բնության, դաշտ ու ձորի, քար ու ծառի երանգավորման նուրբ ուճշգրիտ զգացությունը: Իր անմիջականությամբ ու վրձնի թարմությամբ է գրավում Բյուրականի փոքրիկ պատկերը. ծառեր, հեռվում երևացող կապտավուն սար ու երկինք... Կարծես պարզ ու առջին հայացքից հասարակ մի տեսարան, բայց ինչ հարազտությամբ ու մտերմիկ ջերմությամբ է արված:
Տակավին երիտասարդ տարիում Թադևոսյանը նկարում է վարպետությամբ և ուրույն գունազգացողությամբ, հիացնող «Կոմիտասը Էջմիածնի լճի ափին» կտավը, որում առնցքային է մարդու ու բնության նրդաշնակության գաղափրը: Արարատի ու Արագածի, Էջնիածնի ու եկեղեցիների, Սևանա կղզու ու լճի թեման ուղեկցալ է նկարչին ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում: («Արարատը Էջմիածնից» (1895), «Բնանկար. Բյուրական (1903) «Արագած լեռը» (1917), «Մեր փողոցը Վաղարշապատում» (1921)):
Փողող Վաղարշապատում, 1921
Կեցության ամեն տեսակ դրսևորման նկատմամբ զգայուն վարպետին անտարբեր չի թողնում հարազատ ժողովրդի ողբերգությունը, կոտորածներն ու պանդխտությունը: 1895թ. երբ Սուրենյանցը ստեղծում է «Ոտնահարված սրբություն»-ը, 25-ամյա Թադևոսյանը նկարում է «Դեպի պանդխտություն» իր հանրահայտ կտավը, որում թախծալի ու ճնշող տրամադրությունը սրում են բնանկարի քչախոս և միաժամանակ էքսպրեսսիվ կերպը, ինչին նպաստում է նկարի հորիզոնական ձգված ֆորմատը: Թեմատիկայով ու ձևերի մանրակրկիտ մոդելավորմամբ աշխատանքն ինչ որ չափով ձայնակցում է Սուրենյանցի կտավներին: Մանրամասն լուծումը գունային զուսպ գամման, նուրբ գծանկարը բնութագրական են նաև նկարչի «Երկրպագություն խաչին», «Վանքի դպրոց» աշխատանքներին, ինչը թերևս հետագայում տեղ է տալիս թադևոսյանական ընդհանրական լուծում ներին ու մոդելավորման անկաշկանդությանը` ստեղծելով զուսպ ու միաժամանակ պերճախոս արվեստ:
Հայ կերպարվեստու մի առանձնակ ու յուրատիպ երևույթ է Թադևոսյան-էդյուդիստը: Երբ 1934թ. Երևանի պետական թանգարանի դահլիճներում բացվեց նկարիչ-էտյուդիստների ցուցահանդեսը, հայ արվեստի պատմության մեջ սկսվեց մի նոր շրջան` ստիպելով վերանայել ու վերաիմաստավորել տարիների ընթացքում ձևավորված գեղանկարչական ավանդը, խորապես արմատացած ըմբռնումներն ու մոտեցումները:
«Նա ստեղծեց իր հրաշալի էտյուդները, որոնց մեջ արվեստի իսկական գոհարներ կան: Գույնի նուրբ զգացողություն ուներ ու կարողացավ մերձենալ իմպրեսիոնիզմի սկզբունքներին, կարողացավ լուսային, գունային մաքուր թռթռումներով փոքր չափի էտյուդների մեջ արտացոլել հայրենի բնության գողտրիկ անկյունները, այնքան վճիտ ու հայկական...»,- ասել է Թադևոսյանի մասին Մարտիրոս Սարյանը:
Ստեղծելով ընդհանուր առմամբ 500-ից ավելի էտյունդներ` նկարիչը բացարձակ մի նոր իմաստավորում տվեց էդյուդ, էդյուդայնություն հասկացություններին հայ արվեստում այն համհունչ դարձնելով համաշխարհային արվեստը գրաված նոր ուղղություններին ու արդիական միտումներին: Սրանցում բացահայտվում են իսկական արվեստագետի բացառիկ զգայությունն ու տեխնիկական անսպառ միջոցները, նրա հույզերն ու տրամդրությունները:
Ուսանողական հաշվետու ցուցահանդեսի վերաբերյալ քրոջն ուղված նամակում Պոլենովը գրում է. «Թադևոսյանցը ներկայացրել է ամառային էտյուդներ շատ ուշագրավ ու ինքնուրույն, ինչ-որ ֆորտունիական բան կա գունահարաբերությունների մեջ: Ընդհանրապես շատ հաճելի ու կենդանի է տպավորությունը»:
Մինչև 19-րդ դարի վերջին քառորդը էտյուդ ասելով հասկանում էին բնօրինակից ուսումնասիրման նպատակով կատարված մեծամասամբ փոքր չափերի ստեղծագործություն: Սակայն յուրաքանչյուր շրջան թելադրում է իր միտումները, աշխատելաոճն ու մոտեցումը: Այսօր Մոնեի, Ռենուարի, Կորովինի, Սերովի, Թադևոսյանի Առաքելյանի փոքրածավալ կտավները նկարված պարզապես բնության գրկում ունեն բացառիկ գեղարվեստական արժեք ու համազոր են շատ ավելի տևական ժամանակամիջոցում արվեստանոցւմ ստեղծված մեծածավալ գործերին:
1863թ. երբ Ֆրանսիայի ակադեմիական սալոնի ժյուրին մերժում է Է.Մանեի «Նախաճաշ» կտավը, նույնիսկ այնպիսի քննադատ, ինչպիսին Կաստանյարին էր, այդ նկարն անվանում է «պարզապես էսքիզ, էտյուտ»: Հասարակությունը ծաղրում է, քննադատները վերաբերվում են քամահրանքով, իսկ Լ.Լեգրանժը անգամ չի ուզում խոսել «այդ Մանեի էտյուդային անհեթեթությունների մասին»: Հայ կերպարվեստում այդ հեղափոխության առաքելությունը բաժին էր ընկել Եղիշե Թադևոսյանին: Իր բնավորությամբ Թադևոսյանն ամենևին էլ հեղափոխական չէր, բայց օբյեկտիվորեն նրա արվեստը բացահայտում էր աշխարհի ճանաչողության այն նոր գեղարվեստական միջոցներն ու հնարավորությունները, որոնց ի հայտ գալն արվեստում գլխավորապես պայմնավորված էր ժամանակի թե պատմական, թե գեղարվեստական բեկմամբ: Սնկասկած, սրան նպաստում էր այն, որ նկարչի գեղարվեստական կրթությունը կաշկանդված չէր ակադեմիական դպրոցի «աներեր» դոգմաներով: Դեռ Բաշինջաղյանն իր բնակապատկերները նկարում էր առանց էդյուդներ անելու, համարելով, որ դա նույնիսկ խանգարում է նկարչին, կաշկանդում նրա երևակայությունը: Նրանից հետո, հայ բնանկարչությունը միանգամայն այլ ընթացք ստացավ: Նկարչի արվեստի ողջ ուղին` 1887-1930-ականներին ընդգրկվող էտյուդները, հատկապես հարուստ ու ամբողջական էին ներկայացնում նկարչի ստեղծագործական բազմաշերտությունն ու թեմտիկ հարստությունը, ինքնուրույն նկարչական կերպի ձևավորումն ու կայացումը, ապրումներն ու տրամադրությունները:
Եթե Թադևոսյանի վաղ շրջանի աշխատանքներին առավել բնորոշ է մանրամասների մշակումը, գույների որոշակի չորությունն ու խլությունը («Եզը կալում» 1881-92թթ., «Մուսուլմանների գերեզմանոցում. Նոճիներ» 1899, «Կոստանդնուպոլիս» 1899, «Ղրիմյան էդյուդները» ևն), ապա 1900-ականներից ակնհայտ է դառնում ներկապնակի հետզհետե լուսավորումն ու հաստացումը, օդային տարածքների վարպետորեն յուրացումը («Ծովափ. Կոստանդնուպոլիս» 1906, «Նավահանգիստ. Տրապիզոն» 1906, ևն): Գուցե հենց Արևելքն իր կախարդական ու հեքիաթային բնությամբ գեղարվեստական դրսևորումների բազմազանությամբ ու յուրատիպությամբ վերածեցին Թադևոսյանի էտյուդները գունային ու լուսային ի տարերքի: Այս տարներին նկարիչը հաճախ է անդրադառնում մաստիխինի կիրառմանը` ստեղծելով թանձր ներկաշերտ ու ֆակտուրային մակերես, ինչն իր հերթին նկարին հաղորդում է էքսպրեսիվություն և ներքին դինամիկա («Բնանկար. Բյուրական» 1903, «Մյունխեն» 1905, «Էգլի ամրոցը» 1906, «Նավահանգիստ. Տրապիզոն» 1906,):
Ջրանցք և գոնդոլ, 1904
Թադևոսյանի Վենետիկյան ու Բրետանյան գողտրիկ ու բանաստեղծական բնապատկերները մնում են հոգում որպես մի հայտնություն, որպես մի նոր խոսք գեղանկարում («Պուլդյու. Բրետան» 1902, «Ջրանցք և գոնդոլ» 1904, «Վենետիկ» 1909): Կատարման պուանտիլիստական եղանակը թրթիռ է հաղորդում մակերևույթին ու նկարն ասես շնչում է. լարված երփնագիրը ստեղծում է կոմպոզիցիոն ու գունային ամբողջականություն («Պուլդյու. Բրետան» 1902):
Արևն ու օդը, բնության շարժումն ու փոփոխականութունը ձևերի ազատ ընդհանրացումները նկարչին առաջին հերթին հարկավոր են շրջապատող կյանքի, կեցության երևույթների, նոր իմաստավորման և արտահայտման համար:
Կոմպոզիցիոն ազատությունը, կերպարի լակոնիկ ընկալումը, հյութեղ ու հարուստ գունաշարըն ու լավատեսական տրամադրությունը բնորոշ էին  Թադևոսյանի 1920-ականների և 1930-ականների սկզբի աշխատանքներին ավելին քան երբևիցե: Նա պատկերում է Բյուրականի, Կիսլովոդսկի, Լոռու գունագեղ տեսարանները, որոնք գույների թարմությամբ, զգացմունքային արտացոլումների լիությամբ տպավորում ու հիացնում են դիտողին («Ամառանոց. Կիսլովոդսկ» 1928, «Մի անկյուն հին Թիֆլիում» 1932, «Հանգստացողը. Սուդակ» 1934, «Նավամատույց. Սևան» 1934): Թադևոսյանը շարունակում է նկարել նատուրային կատարելագործելով արտաքին տպավորությունների իր ընկալումն ու արտահայտումը: Այդ տարիներին նա առավել մոտենում է բնությանը:
Հանճարն ու ամբոխը, 1909
1909թ. Թադևոսյանը ստեղծում է մի մեծադիր կտավ, որի գաղափարային հենքը իր ակտիվ արձագանքն էր գտել դեռևս ռոմանտիկների արվեստում: «Հանճարն ու ամբոխը» կտավի մտահղացման հիմքում ընկած է առաջադեմ մտածող անհատի և քաղքենի ինքնագոհ հասարակության իդեալների ու տգիտության բախման ողբերգական կոնֆլիկտը: Կտավի կերպարային արտահայտչականությունն ու ներքին լարվածությունը հաղորդելուն նպաստում են կետադիր նկարելաձևը, որը սակայն ունի արտաքին նշանակություն: Թադևոսյանի համար իրար զուգորդող, լրացնող մանր քսվածքներով աշխատելկերպը պարզապես միջոց էր հաղորդելու նկարին հնչեղության այն խորությունն ու տպավորելու սրությունը, որը ստիպում է դիտողին այնքան իրական զգալ հանճարին հետապնդող ամբոխի քրքիջն ու սուլոցը:
Հետագայում նկարիչը կրկին անդրադառնում է տիպերի բախման խնդրին` այս անգամ կատարյլը որոնելով աստվածաշնչյն կերպարների մեջ («Քրիստոսն ու փարիսեցիները» 1919): Այդ նույն տարիներին են վերաբերում և բանաստեղծական ու թախծոտ «Ջան-Գյուլումը» (1909), նկարչի երևակայության ու երազների ոլորտները թափանցող «Սոնետն» (1909) ու «Իմ անուրջներից մեկը» (1905) կոմպոզիցիաները:
1933թ. Թադևոսյանը ստեղծում է իր առավել հոգեբանական կտավներից մեկը` «Ինքնադիմանկարը»: «Ինքնադիանկարը բարդագույն մի երևույթ է,- նշել է 19-րդ դարի ռուս պորտրետիստ Պ.Կորինինը,- սրան կարելի է ձեռնամուխ լինել միայն ստեղծագործական առավելագույն հասունության ու վարպետության հասնելով»: Թադևոսյանի ինքնադիմանկարի ստեղծման հիմքում ընկած է նկարչի հոգևոր նկարագրի ու բնավորության իմաստավորումը, արժեքների ու թերությունների, աշխարհի ու բնության իր ընկալումն ու գիտակվումը: Մեր առջև նկարչի` հոգեբանորեն սուր ու արտահայտիչ, կամային ու տարիների փորձով իմաստնացած կերպարն է:
Նկարչի ողջ ստեղծագործական ուղին է եզրափակում բնանկարչական ու դիմանկարչական նրա վարպետ գլուխգործոցը` «Կոմիտասը» (1936), որի հիմքում ընկած է 1903թ. Բյուրականում արված էտյուդը: Նկարչի ուշադրությունը բևեռված է Կոմիտասի էության վրա: Ամառային ծաղկած բնությունը, արևն ու օդը Թադևոսյանի սիրած կանաչի ամենատարբեր հարաբերությունները, ռեֆլեքսների ու ցոլքերի թրթռուն խաղն ընդգծում են երգահանի մարդկային ու ստեղծագործական կերպը` ստեղծելով ներդաշնակ ու ամբողջական պատկեր:
Կոմիտաս, 1936թ.
Աշխատելով գեղանկարի գրեթե բոլոր ժանրերում Թադևոսյանը հայ կերպարվեստը հարստացրեց թեմաների ու սյուժեների մեծ բազմազանությամբ, տրամադրությունների ու զգացմունքային ոլորտների բազմաշերտությամբ` պահպանելով իր ստեղծագործության ազգային շեշտն ու ինքնագիտակցությունը: Նա յուրովի մեկնաբանեց ռուսական ու արևմտաեվրոպական արվեստի նվաճումները` ամրապնդելով հայ կերպարվեստի բարձր մակարդակը: Իր ճանապարհորդությունների ընթացքում նկարիչը ստեղծեց հարյուրավոր էտյուդներ, որոնք դիտողին գրավում են արևի ջերմության, օդային միջավայրի և բնության տրամադրությունների նուրբ զգացումով, լուսաստվերի թրթռուն խաղերով և կատարման տպավորիչ վարպետությամբ: Նոր արտահայտչալեզվի պահանջը նկարչին ավելի հեռու տարավ և նա դիմեց ուշ իմպրեսիոնիստների` պուանտիլիզմի նկարելակերպին:
Բացօթյա նկարչության (պլեներ) վարպետ Եղիշե Թադևոսյանի ստեղծագործությունը իմպրեսիոնիստական մեթոդի յուրացման և յուրովի կիրառման առաջընթաց քայլ էր ազգային գեղանկարչության մեջ:
 «Արվեստը... մտքի աշխատանքն է, որը որոնում է աշխարհի ըմբռնողությունը և հսկանալի դարձնում այդ աշխարհը... դա արվեստագետի սրտի արտացոլումն է այն ամենի վրա, ինչին հպվում է նա»,- գրել է նշանավոր քանդակագործ Օգյուստ Ռոդենը:
Իր մահկանացուն Եղիշե Թադևոսյանը կնքել է 1936-ին Թբիլիսիում, 66 տարեկան հասակում:

Հայաստանի ազգային պատկերասրահում պահվում են Թադևոսյանի մոտ 650 ստեղծագործություն, որոնցից կազմված հավաքածուն ձևավորվել է տասնյակ տարիների ընթացքում: Առաջին աշխատանքները մուտք են գործել թանգարան 1921թ.: Հետագայում այն համալրվել է թանգարանի ձեռքբերումների ու անհատների նվիրատվությունների շնորհիվ: Ամենանշանակալի ներդրումն է արել նկարչի այրին` Պատկերասրահին կտակելով իր մոտ գտնվող Թադևոսյանի մնացած բոլոր աշխատանքները:







մայիս 2011
ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոն

четверг, 10 марта 2011 г.

ՍԵՆԱՏ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ. ՈՒՏՈՊԻԱ, ԹԵ` ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ


Ցիցերոնի ելույթը Հռոմեական սենատում
“Սփյուռքը Հայաստանով է իմաստավորվում, Հայաստանն ուժեղ է Սփյուռքով”: Այս ձևակերպումը, թերևս հակիրճ, պարզ ու դիպուկ, բայց միևնույն ժամանակ տարողունակ և ընդգրկուն բնութագրում է Հայրենիքի (իրական, այլ` ոչ պատմական) ու Սփյուռքի բարդ ու բազմաշերտ հարաբերությունների, բնույթը, իմաստն ու բովանդակությունը:
Իրոք, բազմաթիվ քաղաքական ու պետական գործիչների, քաղաքագետների ու վերլուծաբանների կողմից բազմիցս հնչեցված միտքը, թե Հայաստանը Սփյուռքի հետ և առանց Սփյուռքի տարբեր քաշային կատեգորիաներ են, այսօր դժվար թե որևէ հայի մոտ կասկածի տեղիք տա:
Այն որ Սփյուռքը ներկայիս աշխարհքաղաքական մարտահրավերների պայմաններում Հայաստանի Հանրապետության գոյության և զարգացման համար ռազմավարական հսկայական ռեսուրս է` թե քաղաքական, թե տնտեսական, և թե, ինչու չէ նաև` մշակութային առումներով որևէ մեկի կողմից չի վիճարկվում:
Ու թեև հայրենիքին աջակից լինելու, այն զորացնելու անհրաժեշտության մեջ միակարծիք են բոլորը, այս գործընթացներում Սփյուռքի ներգրավման ձևերի ու մեխանիզմների շուրջ կարծիքների ու մոտեցումների առատության պակաս չկա:
Հայաստանի քաղաքական անկախացումից հետո, հատկապես վերջին տասնամյակում Հայաստան-Սփյուռք գործակցության ձևաչափը էական փոփոխություններ է կրել: Համահայկական Խորհրդաժողովները Հայրենիքի հանդեպ Սփյուռքի “բարեսիրական” մոտեցումները ինչ-որ չափով վերափոխեցին “գործարար-գործընկերայինի”, ապա` 2008-ից ՀՀ պետական կառուցվածքում Սփյուռքի հարցերով զբաղվող իրավասու մարմին ստեղծելուց հետո այդ հարաբերությունները դարձան առավել ինստիտուցիոնալ: Հայաստան-Սփյուռք գործակցությունը այլևս ձեռք բերեց հայեցակարգային նշանակություն, ստացավ համակարգային բնույթ, ունեցավ իր ոլորտային հստակ ուղղությունները և ուղղվածությունը:
Այնուհանդերձ, որքան էլ համակողմանի և ընդգրկուն լինի Հայաստան-Սփյուռք համագործակցությունը տարբեր բնագավառներում, մինչ այժմ Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի պետական քաղաքականության իրականացմանը նվազագույնի էր հասցված, եթե չհաշվենք հայ ավանդական կուսակցությունների մասնակի ներգրավումը Հայաստանի քաղաքական կյանքում:
Փաստենք, որ Սփյուռքի որոշ շրջանակներ, լիարժեք գիտակցելով դրա ողջ պատասխանատվությունը, պատրաստ են այն ստանձնելու և բնավ էլ դեմ չեն այդ մասնակցությանը: Այդ մասին կարծիքներ և տեսակետներ են արտահայտվել դեռևս 1990-ականների սկզբին, Հայաստանի քաղաքական անկախացումից հետո:
Սույն թվականի հունվարի 30-ին Լոս Անջելեսում Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը մտադիր է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել, մի նոր օրենսդրական վերին պալատ` Սենատ ստեղծելու համար, որն իր մեջ ընդգրկելու է Սփյուռքի ներկայացուցիչներին: Հայտարարությունը մեծ արագությամբ տարածվեց ամբողջ Հայկական աշխարհում: Ամենուրեք, հայահոծ համայնքներում ամենաբազմազան քննարկումներ են սկսվել այս թեմայով: Արձագանքը թե Հայաստանում, թե Սփյուռքում միանշանակ չէ: 
"Ազատություն" ռադիոկայան, փետրվար, 2011
Եվրոպական պառլամենտը, Բրյուսել
Սենատը, կամ Պառլամենտի վերին պալատը առավելապես բնորոշ է դաշնային (ֆեդերալ) պետություններին, որոնք ունեն իրենց ազգային խորհրդարաններում ներկայացուցչականության ապահովման խնդիր միաժամանակ երկու մակարդակներից` զուտ տարածքային և դաշնային: Որպես կանոն Վերին պալատում ներկայացվում կամ ընտրվում են դաշնության սուբյեկների ներկայացուցիչները, որոնք վավերացնում կամ հաստատում են Ստորին պալատի ընդունած որոշումները: Ունիտար պետությունները “բավարարվում են” մեկ պալատանի պառլամենտով` ձևավորված ներկայացուցչականության տարածքային սկզբունքով:
Քաղաքական գիտության մեջ և պրակտիկայում նույնպես, սովորաբար ազգ-պետություն կատեգորիան ընդունվում է որպես նորմ, և ներկայացուցչական ինստիտուտները ձևավորվում են հիմնականում այդ պետության քաղաքացիներից:
Մի փոքր այլ է մեր պարագան: Պատմականորեն, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով հայ ազգի շուրջ 2/3-ը ապրում է մայր Հայրենիքից` ՀՀ-ից դուրս` “Սփյուռք” հավաքական անվանումով մի տարածքում: Նրանք չեն մոռացել իրենց ազգային պատկանելիությունը, ինքնությունը, լավ, թե վատ պահպանում են այն և նրանցից շատերը բացի զուտ աշխարհագրականից ապրում են մի վիրտուալ տարածքում, որ կոչվում է “Հայկական աշխարհ”: 
Նրանց զգալի մասը այլ երկրների քաղաքացիներ են` դրանից բխող իրավունքներով, պարտականություններով, հպատակությամբ և այլն: Նույնիսկ երկքաղաքացիության պարագայում, չի կարող մի երկրի քաղաքացին ընտրվել մեկ այլ երկրի խորհրդարանի պատգամավոր: Սա իրավական և քաղաքական նոնսենս է և սրանից վախենալ պետք չէ:
Այլ հարց է, որ Հայաստանի պետական քաղաքականության իրականացման ժամանակ Սփյուռքի ձայնը պետք է լսելի լինի և դրա համար անհրաժեշտ է ստեղծել գործուն մեխանիզմներ այդ ձայնը տեղ հասցնելու համար: Եվ խոսքը ոչ այնքան ներպետական, լոկալ խնդիրների մասին է:Ակնհայտ է, որ համազգային նշանակության խնդիրները, ինչպիսիք են, օրինակ Սփյուռքում հայապահպանությունը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, կամ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը և հետևանքների հաղթահարումը չեն կարող վերաբերել միայն ՀՀ տարածքում բնակվող և քաղաքացի հանդիսացող հայերին: Դրանք ողջ հայության խնդիրներն են, իսկ եթե կուզեք` առավելապես սփյուռքահայության, որպես Ցեղասպանությունից տուժածների ժառանգների խնդիրներն են, նրանց շահերի պաշտպանության, իրավունքների վերականգնման, արժանապատիվ հատուցման հիմնախնդիրները:
Մինչդեռ այս հարցերը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում են և որպես պետական պաշտոնական քաղաքականություն իրականացվում են ՀՀ իշխանությունների կողմից: Այս համատեքստում լիովին տրամաբանական էին և որևէ մեկի մոտ տարակուսանք չառաջացրեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ Հանրապետության Նախագահի նախաձեռնած համազգային քննարկումները: Նույնպես տրամաբանական և ողջամիտ է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման պետական քաղաքականությունն իրականացնելիս նրանց ձայնը լսելի լինի, իսկ կարծիքներն ու մոտեցումները հաշվի առնվեն:
Ի՞նչն է այդ դեպքում խոչընդոտում, որպեսզի ստեղծվի Սփյուռքահայության ներկայացուցչականությունն ապահովող գործուն մեխանիզմ և այդ մեխանիզմը ոչ թե լինի ժամանակավոր կամ իրավիճակային, այլ գործի մշտապես, ի՞նչն է խանգարում, որ մեր ազգի բացարձակ մեծամասնությունը ներկայացնող մարմինը ամրագրվի ոչ թե այս կամ այն պետական կառույցին կից խորհրդի կամ ժողովի ձևով, այլ` ամենաբարձր ինստիտուցիոնալ եղանակով` Սահմանադրորեն:
Սփյուռքի ներկայացուցչական մարմին ստեղծելու գաղափարը նոր չէ, այդպիսի փորձեր արվել են սկսած 1918-ից, երբ Առաջին աշխարհամարտի ավարտին անհրաժեշտություն առաջացավ ներկայացնել հայության միասնական շահը:
Սակայն սփյուռքյան խորհրդարան ստեղծելու փորձերը մշտապես ձախողվել են առնվազն երկու պատճառով. նախ` Սփյուռքի չափազանց բարդ ու բազմաշերտ կառուցվածքի, բարդ աշխարհագրության, կազմակերպությունների ու կառույցների հսկայական թվի, դրանց միջև առկա գրեթե միշտ խնդրահարույց հարաբերությունների պատճառով: Երկրորդ, այդ գործի կազմակերպիչները միշտ ունեցել են լեգիտիմության ու վստահության պակաս սփյուռքյան այս կամ այն կազմակերպության մոտ, քանի որ գործընթացը օբյեկտիվ հիմքով ի սկզբանե գնացել է կուսակցական կամ կազմակերպական մակարդակով:
Այժմ, երբ այս “գործի գլխին” կանգնած է Հայաստանի Հանրապետությունը, այդ պատճառներից առնվազն մեկը կարելի է լուծված համարել:

Ամփոփելով ասեմ, որ առայժմ խնդիրը սկզբունքային մոտեցումների և գաղափարի մեջ է: Մեխանիզմները, բոլոր դեպքերում, դեռ երկարատև և լուրջ փորձագիտական քննարկումների են սպասում:

հրատարակվել է "ԱԶԳ" օրաթերթում 10 մարտի 2011թ.

среда, 15 апреля 2009 г.

ԽՈՍՔՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄ ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ


Citatum:                              Աշխարհում անշուշտ բարին շատ է, բայց չարն ավելի «կազմակերպված» է գործում:

Աշխարհն ունի երկու սկիզբ` բարի և չար: Դրանցից մեկը արարող է, մյուսը` ավերող: Սա աստվածաշնչյան ճշմարտություն է: Կյանքը այդ երկու գործընթացների` արարման և ավերման հերթափոխ և պայքար է, որտեղ անշուշտ հաղթում է բարին և աշխարհն արարվում է:
Դասական թերմոդինամիկայի գիտական տերմիններով ասած` համակարգը իր միջից դուրս է բերում էնթրոպիան` համակարգի քաոտիկության աստիճանը, գալով հավասարակշռության:
Լրատվությունը և տեղեկատվության ստացման իրավունքը լավ բաներ են, խոսքի ազատությունը արդի հասարակության առողջ զարգացման անհրաժեշտ պայման է: Բայց ինչպե±ս օգտվել այդ խոսքի ազատությունից, ինչպե±ս գործածել ԽՈՍՔԸ, որ այն չարիք չդառնա հասարակության համար, որ այն «արարի» և ոչ թե` «ավերի»:
Խոսքի ազդեցության ուժը վիթխարի է (Ի սկզբանե ԲԱՆՆ էր…): Դեռ նախամարդու ժամանակաշրջանից ցեղերում եղել են «շամաններ», «կախարդներ», որոնք խոսքով կարողացել են ներգործել այդ ցեղի անդամների, առաջնորդների վրա:
Հին հույները քաղաքակրթական որակ հաղորդեցին «խոսքին», ստեղծելով խոսքի մշակույթը, ճարտասանությունը և հռետորական արվեստը:
Միջնադարում Աստծո խոսքն ինկվիզիցիայի կացին դարձրած «քրիստոնյաները» դաժանորեն գլխատում էին այլախոհությունն ու այլակարծությունը:
Ռեֆորմատորները “դոգմատիկ” խոսքին հակադրեցին “ռացիոնալ ու բանական” խոսքը` խոսքը մեռավ, կեցցե’ խոսքը: «Պետությունն այդ ես եմ…», «Ազատություն, հավասարություն, եղբայրություն…», «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե’ք…», «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն» ….
«Ազատություն…» լավ բառ է, «խոսքի ազատություն»` հիանալի է: Իսկ ուր է խոսքի պատասխանատվությունը: Փոքր երեխայի ու լուցկու պատմությունն է:

Ամեն օր մամուլում և հեռուստատեսությամբ ականատես ենք լինում սանձազերծ ու անպատասխանատու խոսքին, կենցաղային բամբասկոտությանն ու ճոռոմաբանությանը, ամենն ու ամենքին ցեխոտելու, փնովելու, մեղադրելու, մեսսիայի դիրքերից անթաքույց հանդես գալու առաքելությանը:
 Ինքնանպատակ քննադատությունն ու դատախազական կեցվածքը կարծես կենսաձև են դարձել ու արդեն ամոթ է որևէ բանի մասին լավը խոսելը: «Վատը լավ եմ տեսել ես»,- կասեր Ամենայն հայոց բանաստեղծը: Բայց մենք, իհարկե, շատ ավելի «իմաստուն» ենք և դրա կարիքը չունենք: Կարիք չկա տեսնելու, մատնացույց անելու, խրախուսելու լավը, կարիք չկա լավը սերմանելու և քարոզելու: Կարևորը` ճիշտ ժամանակին ճիշտ մատը ճիշտ աչքը խոթելն է, մնացածը` կստացվի, հասարակությունը կկառուցվի, քաղաքակրթական մշակույթը ինքն իրեն կգա…
Հապա` արժեքները…  Հազարամյակների քաղաքակրթություն և արժեքներ ունեցող ազգը թերարժեքների ու տկարամիտների մի փոքր խմբին տուրք տալով ուղենիշ է վերցրել երկրպագելու զոռբայությանն ու անհանդուրժողականությանը, սանձազերծությանը, օրինազանցությանն ու կամայականություններին, գաղափարական և ստեղծագործական միջակությանը, անորակ արհեստի մակարդակի իջեցված արվեստին…
Եվ այս ամենը մեդիայի գործառնական աջակցմամբ ու բարձրաձայն ծափողջույններով` պատճառաբանմամբ, թե «սա է պահանջարկված հասարակության կողմից…»:
Ասում են` մեդիան հասարակության հայելին է, մեզ մոտ, չգիտես ինչու, այն ծուռ հայելի է, նայելիս տեսնում ես քեզ այլայլված ու խեղափոխված այն աստիճան, որ նայելու ցանկությունդ շատ շուտ վերանում է: Բայց այդ զբաղմունքը որոշներին շատ է դուր գալիս` թե նայողների, թե այդ հայելին «շինողների» շրջանում և մենք ակամա հայտնվում ենք Ծուռ հայելիների թագավորությունում: Թե ինչքանով է այս պարագայում մեր հասարակությունը առողջ, կամ միտված առողջացման` դատեք ինքներդ:

Citatum:                       В начале было Слово… Однако, судя по тому, как развивались события дальше, Слово это было непечатным.
М.Жванецкий

ապրիլ 2009


հրատարակվել է    "ԱԶԳ" օրաթերթում, 02 հուլիսի 2009թ.

понедельник, 30 марта 2009 г.

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ…


Շատ է խոսվում տեղեկատվական պատերազմների մասին: Առավելապես վիրտուլ մեր աշխարհում, երբ ղեկավարությունները և հասարակությունները ոչ “հավես”, ոչ էլ ժամանակ ունեն խորամուխ լինելու իրենց համար փոքր ու անկարևոր երկրի խնդիրներին, տեղեկատվության հրատապ և տեղին տրամադրումը դառնում է հրամայական:

Գաղտնիք չէ, որ վերջին ամիսներին աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները` աշխարհի բազմաբևեռացման միտումները, քաղաքական թատերաբեմ նոր “տարածաշրջանային խաղացողների” ի հայտ գալը, հարավօսական հակամարտությունը և վերջապես միջազգային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը նոր և դժվարին մարտահրավերներ են Հայաստանի համար:

Ու քանի որ ցանկացած հիմնախնդիր իր մեջ նաև հնարավորություն է պարունակում, մեր երկրի համար ստեղծվել է բացառիկ հնարավորություն ավելի նախաձեռնողական արտաքին քաղաքականություն իրականացնելու ճանապարհով արդյունավետ դուրս գալ այս իրավիճակից, տարածաշրջանում դառնալով ավելի մրցունակ: Ավելին, “ձախողված” Վրաստանի և միապետական Ադրբեջանի ֆոնի վրա, մենք հայտ ենք ներկայացնում Հայավային Կովկասում Արևմուտքի միակ կայուն և հուսալի գործընկերոջ դերը ստանձնելու:

Այս պարագայում բացի արտաքին քաղաքականության պետական-պաշտոնական վարումից, պակաս կարևոր չեն նաև զանազան հասարակական մակարդակներում միջազգային շփումները: Գաղտնիք չէ, որ, նախ, արևմտյան վերլուծական շատ կենտրոններ, իրենց երկրների ղեկավարությանը ներկայացված` այս կամ այն պետության մասին եզրակացությունները հաճախ կառուցում են նաև այդ միջազգային հասարակական շփումների ժամանակ անցկացրած մասնավոր զրույցների, ուսումնասիրությունների, ներքին տրամադրությունների վերծանման, մի խոսքով, այսպես կոչված` “զոնդաժի” հիման վրա:

Ասելով միջազգային հասարակական շփումներ, ի նկատի ունեմ ամենաբազմազան ու բազմապիսի միջազգային ֆորումները, սեմինարները, գիտաժողովները, տարբեր երկրներում անցկացվող դիտորդական և այլ առաքելությունները, որոնց Հայաստանից` որպես հրավիրվածներ, մասնակցում են ինչպես հասարակական կազմակերպություններ, այնպես էլ անհատ մասնագետներ ու փորձագետներ:

Խնդիրն այն է, որ միջազգային այդ միջոցառումներին Հայաստանից մեկնողների զգալի մասը “քաղաքաքականապես պատրաստված” չեն, նրանց հետ /խոսքը հատկապես երիտասարդների մասին է/ չեն իրականացվում համապատասխան աշխատանքներ` պետության առկա խնդիրների մասին գոնե ընդհանրական պատկերացում կազմելու, մեր երկրի ու ժողովրդի մոտեցումներն ու մտահոգություններին տեղեկանալու, մեր երկիրը դրսում պատշաճ ներկայացնելու ուղղությամբ: Էլ չեմ խոսում մեր պետության համար կենսական նշանակություն ունեցող` ղարաբաղյան հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների, Հայոց ցեղասպանության և այլ հարցերի վերաբերյալ երիտասարդների մշուշոտ պատկերացումների մասին:

Փոխարենը մեր արևելյան հարևանի մոտ այս հարցը վաղուց գտնվում է պետական ամենալուրջ հսկողության տակ, դրանով զբաղվում է միաժամանակ մի քանի գերատեսչություն` նախագահականը, Ազգային անվտանգությունը, Արտգործնախարարությունը և այլն: Արդյունքում, նրանց “փորձագետները” միջազգային որևէ հանդիպման ժամանակ շատ ավելի “իրազեկ են” քաղաքական խնդիրներից և կարողանում են “պատշաճ” ներկայացնել դրանք միջազգային հանրությանը:

Ինչպես ասում էր հայտնի ֆիլմի հերոսը -Ну, вот, видите? Ихняя профессура готова к бою, а наша только умеет ловить бабочек…

Առաջին հայացքից ոչ այնքան կարևոր թվացող այս խնդիրն իրականում ունի շատ խորը գնացող հետևանքներ և կապված է մեր պետության արտաքին քաղաքականության և դիվանագիտության հասարակական աջակցման, միջազգային հանրության կարծիքի ու դիրքորոշման վրա ներազդման, տեղեկատվական պատերազմում /որն ի դեպ դեռևս մնում է մեր արտաքին քաղաքականության “աքիլլեսյան գարշապարը”/ զգալի ձեռքբերումների հետ:

Ժամանակն է, որ այս խնդիրն արժանանա արտաքին քաղաքականության համար պատասխանատու պաշտոնատար անձանց ուշադրությանը, հիմա առավել քան երբևէ կա դրա կարիքը, որպեսզի ներկա աշխարհքաղաքական մարտահրավերների պայմաններում մենք գործենք առավել միասնական ու համակարգված, աշխարհին ներկայանանք առավել պատշաճ:

Մարտ 2009


հրատարակվել է "ԱԶԳ" օրաթերթում 13 մարտի 2009թ.
http://azg.am/AM/2009031904

вторник, 26 августа 2008 г.

ИНТЕГРАЦИЯ В ГЛОБАЛЬНОЕ СООБЩЕСТВО: КАК СОХРАНИТЬ НАЦИОНАЛЬНУЮ САМОБЫТНОСТЬ


доклад на Международной молодежной образовательной конференции "Молодое поколение в поисках самоидентификации"
22-25 августа 2008г.

Уважаемый председательствующий, уважаемые гости, коллеги, друзья.
Прежде, чем перейти к теме, я хочу поприветствовать всех участников Конференции, уверен, что она пройдет в теплой и дружественной обстановке, имея в основе традиционное кавказское гостепреимство. Нам – молодым досталось непростое наследство: преодолевать сложившиеся за прошлый век исторические и политические реалии. Думаю, что мы должны приложить все усилия, чтобы справиться достойно с этим наследством, чтобы жить друг с другом свободно и мирно на Богом данной нам земле.
Итак, тема моего доклада “Интеграция в глобальное сообщество: как сохранить национальную самобытность”. Я воздержусь от многосторонних и академических трактовок относительно понятия ”глобальное сообщество”, предпологая, что на данный момент речь идет об интеграции вообще.
Я попытаюсь ответить на четыре вопроса, которые как мне кажется, имеют практическое значение для формирования у молодежи нового мышления и нового подхода к уже существующим реалиям.
  1. Что есть интеграция? Является ли она добровольным волеизьявлением народов и государств, либо это обьективный, политико-экономический процесс, являющийся исторической необходимостью?
  2. Какая существует связь между интеграцией и самобытностью?
  3. Угрожает ли интеграция национальной самобытности?
  4. Если – да, то как избежать подобного хода событий, как сохранить национальную самобытность?


Обычно под понятием интеграции мы понимаем обьеденение двух или более единиц в одно целое.
Говоря об интеграции в глобальное сообщество мы имеем в виду процесс становления отдельных стран частью мирового экономического сообщества. Важно то, что несмотря на добровольное согласие государств интегрироваться, этот процесс продиктован экономической и политической необходимостью.
Если это так, то интеграция представляется нам как существенный элемент процесса глобализации, следовательно мы имеем дело с обьективным, исторически необходимым процессом, который если и поддается управлению, то только частично. Хочу здесь сделать одно замечание.
Говоря об интеграции, часто имеют ввиду ее экономическую составляющую, ввиду того, что страны-государства в мировом экономическом пронстранстве имеют разные товарно-сырьевые уровни и возможности, следовательно специализация на определенные ресурсы делает стран экономически, и следовательно – политически взаимозависимыми. Отсюда неоходимость интеграции экономической, и следовательно политической. Не секрет, что Евросоюз – один из самых влиятельных политических игроков на мировой арене, результат тесной и глубокой экономической интеграции европейских стран.
Стоит упомянуть, также, интеграцию военную. С времен мировых войн, разные страны-государства обьединялись в разные военные и военно-политические союзы, преследуя те же цели, однако это обьединение не приводило к слиянию военных ресурсов, и хотя на сегодняшний день существуют совместные вооруженные силы того или иного блока, на практике государство само решает об использовании своих вооруженних сил. Примеров для выше сказанного – множество.
Вы скажете, какое это имеет отношение к национальной самобытности, или к угрозе самобытности. Честно говоря - пока никакого.
Однако экономическая и политическая интеграция приводит к интеграции культурной, и вот здесь она затрагивает национальную самобытность: в интеграционных процессах происходит взаимодействия и влияния друг на друга разных культур. А так-как историко-культурная составляющая занимает бо’льшую часть понятия “национальная самобытность”, это взаимодействие напрямую отображается на культурологической сущности, на “ядре” общества, а следовательно и на самобытности данной нации, или данного общества.
Более того, если развить этот тезис, то мы приходим к тому, что в процессе интеграции, взаимодействие культур несомненно ведет к взаимодействию цивилизаций, т.к., с одной стороны “цивилизация”, в современном понятии, – есть достигшая системности и полноты культурно-историческая самоидентификация общества (сущностью цивилизации является способность к самоидентификации), с другой стороны “самоидентификация” есть определение своей культурно-исторической принадлежности.
Как же грозит интеграция национальной самобытности?
Дело в том, что в общестах не способных к самоидентификации, в процессе интеграции под воздействием “чуждых норм” происходит смена культурологической сущности (ядра) общества. Общество теряет самоидентичность, она безотборочно впитывает в себя новые нормы и ценности, происходит ассимиляция.
Как же быть? Как в полной мере принимать участие в глобальных процессах, и в то же время избежать ассимиляции?
Выход есть.
Во-первых, нужно развивать умение и способность обществ к самоидентификации. Необходимо разобраться: кто мы есть, где наши истоки, и куда мы движемся? Дать определение своей культурно-исторической принадлежности. Мы должны быть способны поддерживать наше историческое наследие, выявлять самобытный, уникальный потенциал нации, направленный на будущее.
Во-вторых, следует развивать мышление и подход в глобальном сообществе, не противопоставлять, а – созидать особенности разных традиций и культур, ибо “рядом с инородным проявляется свое”. “Мы все разные, но мы все равны”.
В третьих, следует воспринимать культурное многообразие как ценность для интегрированного общества, и как следствие – ресурс для долговременного и динамичного развития сообщества.

Теперь, как говорится, “от общего – к частному”. Мы – молодые люди из разных стран, в том числе стран нашего региона. Региона, где много нерешенных проблем, разногласий и конфликтов. Региона культурного и этнического многообразия. Мы осознаем, что обречены жить вместе, и строит наш регион. Мы можем делать строгие заявления в адрес друг-друга, а можем – смотреть в будущее. А будущее - это экономически интегрированный регион, где люди живут благополучно, свободно и достойно.


Поэтому, я предлагаю:
  1. Использовать нашу Международную Конференцию для знакомства друг с другом, для знакомства с ресурсами и возможностями друг друга.  
  2. Предложить идеи, разработать совместные проекты. Есть много сфер, где можно начать и развивать эффективное сотрудничество. Это и сфера экологии, где могут проводиться совместные проекты, и туризм, и конечно же – искусство (совместные живописные выставки, концерты, представления, кинопроекты и т.д.)
Я думаю, по ходу Конференции будут представлены много других хороших идей и предложений.

Уважаемые друзья,
Я хотел бы закончить свое выступление словами известного армянского военно-политического деятеля и философа Гарегина Нжде. “Хочешь увидеть свое будущее, взгляни на свою молодежь”. Хочу надеется, что тот, кто вглядывается в нас, видит это будущее светлым.

Благодарю за внимание!

СЕРОБ АНТИНЯН
Референт Первого Вице Президента
Всемирный Армянский Конгресс

пятница, 18 апреля 2008 г.

ԿՆՈՋ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ


Citatum             Õîðîøàÿ æåíà ñäåëàåò ïëîõîãî ìóæà ñðåäíèì, ñðåäíåãî õîðîøèì, à õîðîøåãî – ïðîñëàâèò íà âåñü ìèð.
×èíãèç Àéòìàòîâ

Адам и Ева, Лукас Кранах Старший, 1526г.
Галерея института Курто, Лондон
Կնոջ դերը տղամարդու կյանքում բացառիկ է, ինչպես և տղամարդու դերը կնոջ համար: Բայց քանի որ տղամարդն այս կյանքում «Արարման» առաքելություն ունի, հետևապես կնոջ նշանակությունը բնության մեջ ավելի է առանձնանում: Նա պետք է լինի հիմնական նեցուկը և հենարանը այդ առաքելության:

Տղամարդն իր էությամբ և բնությամբ ավելի թույլ արարած է: Աստված տղամարդուն ընտրել է իր արարչագործության համար որպես կամակատար, որպես ստրուկ, և նա հլու-հնազանդ պիտի ծառայի Աստծուն: Եթե նա իր կողքին «ճիշտ» կին չունենա, նա չի անցնի իր Ճանապարհը և կկործանվի:

ապրիլ, 2008







P.S.     >>>յանը ո’չ մեծ ինտելեկտուալ էր, ո’չ էլ քաղաքական հանճար: Նա սովորական աֆերիստ էր, բայց նա «բուռը հավաքեց» ողջ երկիրը և աջուձախ կարմիր ժապավեններ ու այլախոհ գլուխներ էր կտրտում: Եվ նա մարսեց այդ բոլորը, որովհետև իր թիկունքին Բելլայի պես կին ուներ: