Այո, ես վշտի մեջ եմ... խոր վշտի: Մերս այլևս
չկա...
Բայց վիշտը միակ զգացմունքը չէ, որ համակել
է ինձ: Ցասումի հասնող զայրույթը սաստկացնում է վիշտս, մղում խորհելու ու խոսելու:
Վերջապես զայրացած եմ մեր հասարակության մեջ
վաղուց և խորը արմատներ գցած ձևապաշտությունից և կեղծավորությունից: Իհարկե, պատվելի
է մորս հոգեհացին մեկուկես հարյուր մարդու ներկայությունը: Բայց դրանց գերակշիռ մասը
իրականում ոչ մի կապ չունի իմ վշտի, ու հետևապես` դրա սփոփման հետ:
Նրանց մեծ մասին առաջին անգամն եմ տեսնում,
նրանք էլ` ինձ ու ճշմարիտ չի թվում ինձ սփոփելու` նրանց «վճռական» ներկայությունը:
Անտեղյակ իմ ընտանիքի առօրյային, իմ խնդիրներին
ու իմ ցավին, մորս` տարիներ շարունակ կրած տառապանքին, ինձ կարեկցելու` նրանց բուռն
մղումը կեղծ է թվում, ասած խոսքն ու խմած կենացը` խիստ պայմանական ու ձևական: Ու այս
ամենը զայրացնում է, վիշտն ու ցավը այդ զայրույթը վերածում է ցասման, ու ուզում ես
գոռալ. «Տո ստի մերը...., թե դու խաբար ես` ինչը ոնց ա եղել....»:
27 դեկտեմբերի 2012թ.
Մորս մահարձանը լավ ա ստացվել: Մի քիչ նկարը
նման չի, ավելի լավը կուզենայի, բայց էլի վատ չի:
Բայց էլի սփոփանք չի գալիս վրաս...
Մարդուն պետք է հարգել ու սիրել նրա կենդանության
օրոք, կենդանի մարդուն է պետք մեծարել, արժևորել, զարգացնել, աճեցնել ու քաղել դրա
պտուղները:
Իսկ մահից հետո գրոշի արժեք չունի, թե դու քո
փառասիրության համար ինչեր կանես, ինչ մահարձան կամ` թեկուզ դամբարան կսարքես,
թեկուզ` Թաջ-Մահալ սարքես...
Ու դա ոչինչ էլ չի ասում մարդու հանդեպ քո իրական
վերաբերմունքի մասին:
Կենդանի մարդուն ա պետք ծաղիկ նվիրել...
15 սեպտեմբերի 2013թ.
Комментариев нет:
Отправить комментарий