Сочинение в школе: “На кого я хочу быть
похожим”
-
Ты на кого пишешь?
-
На министра промышленности… Легкой!
к/ф “Большая перемена”
Այսքանով հանդերձ պետք է փաստել, որ ավելի քան 20-ամյա անկախության
պարագայում մեզ չհաջողվեց գոնե սկզբնավորել (չեմ խոսում` կայացման մասին) որակապես
նոր ազգային, ինքնիշխան պետության հասարակական զգացողություն և գիտակցում, մենք, ցավոք,
շարունակում ենք մնալ «հետսովետական» հանրապետություն` կրելով «սովետականի» մնացուկների
արժեքային ողջ «փունջը»:
Աշխարհամարտերով անցած, սին գաղափարախոսությամբ ու արժեքներով
կերակրված ու մինչև կյանքի վերջը ապրանքային դեֆիցիտով ահաբեկված սովետական քաղաքացու
չտեսությամբ ու ընչաքաղցությամբ, մենք շարունակում ենք «լավ կյանքը» նույնացնել հարստության,
երջանկությունը` փողի, բիզնեսը` վերավաճառելու, ձեռներեցությունը` խաբելու հետ:
Մենք չսովորեցինք տարբերել օտար, տիրապետող կայսրությունը սեփական
ազգային պետությունից և գուլակներում մեծացած սովետական մարդու համոզվածությամբ ու
հաստատակամությամբ շարունակում ենք հակակրել պետությանն ու «պետական» ամեն ինչին (բացի
գուցե` «պետական» հացից :-)` մեր նախագահին, մեր կառավարությանը, մեր բանակին, մեր
ոստիկանին ու պաշտոնյային:
Բայց, ամենակարևորը: Հետսովետական քաղաքացու կրավորականությամբ
մենք չսովորեցինք ինքնուրույն, մեր ազգային հոգեկերտվածքին ու արժեհամակարգին համահունչ
ձևավորել ՍԵՓԱԿԱՆ հանրային-հասարակական ՄՇԱԿՈՒՅԹ ՈՒ ԱՐԺԵՔՆԵՐ: Մենք ամեն ինչում այնքան
ենք վերածվել «ներմուծող» երկրի, որ դադարել ենք, նույնիսկ փորձ անել «արտադրելու»
սեփականը:
Մենք շարունակում ենք պաթոլոգիկ կերպով զգալ «ուղեցույցի», «փարոսի»,
«մոդելի» կարիքն այս հարցում: Մենք փոխանակ ՄԵՐԸ ստեղծենք, ջիգեր ենք գործադրում «գնալ»
դեպի ինչ-որ տեղ: Սրտանց ուզում ենք ՆՄԱՆՎԵԼ եվրոպականին, իբր այն քաղաքակիրթ է, ուզում
ենք "չնմանվել" ռուսականին, ասում ենք "թողեք, մի պարտադրեք, թողեք
"ձգտենք" սրան, կամ նրան”:
Սեփականն է պետք ունենալ, այդ դեպքում ոչ ոք չի կարող գաղութացնել:
Մակեդոնացին դասական հունական մշակույթը վերցրեց-տարավ որ «պարտադրի» Արևելքին, «հելլենիստական»
հովերով ետ եկավ...
Citatum: “If
You are not Somebody, You can not be Anibody”
Խնդիրը
մեր ներսում է, և այնտեղ է պետք փնտրել հարցերի
պատասխանը: Մեր խնդիրների լուծման բանալին մեր ներսում է: