четверг, 15 марта 2012 г.

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱԿԱՄԱ ԴԱՐՁԱ ԲԼՈԳԵՐ ))

Դեռ ամիսներ առաջ "բլոգ", "բլոգեր"  հասկացությունները գործածելիս կատակում էի, թե դա Homo Sapiens-ի նոր, զարգացած ու հասարակության լայն զանգվածների համար տակավին անհայտ ու առեղծվածային տեսակ է, որն անհրաժեշտաբար առաջացել է էվոլյուցիայի գործընթացում և իրականացնում է իր Hy-Tech առաքելությունը սրընթաց կերպով փոխելով մեր կյանքը: Չէի համակերպվում, որ մարդկային շփումը կարող է լինել միջնորդավորված և միևնույն ժամանակ արդյունավետ:
Բայց, ինչպես ասում են` ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում է:
Եվ ահա` ես էլ ի թիվս "ասելիք ունեցող" այլոց ստեղծել եմ իմ էջը, որտեղ մտադիր եմ զետեղել եմ իմ մտքերն ու խոհերը, եթե թույլ տաք՝ հրապարակախոսությունը մեր իրականության ամենատարբեր խնդիրների շուրջ:

Սերոբ Անտինյան