Citatum: Зло – это добро пришедшее к
власти
Սակայն ինքնին ապշեցուցիչ է և ամենահարուստ երևակայության նախանձը կշարժեր եղանակների ու մեթոդների ամբողջությունը որով առաջնորդվում է ներկայիս նախագահը: Վստահության և համագործակցության մասին խոսելով և տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին տարբեր պաշտոններում նշանակելով, իրականում նա չի վստահում նրանցից և ոչ մեկին: Չորոշակիացնելով և չհստակեցնելով իր քաղաքական հենարանը, որը նա պարզապես չունի, նախագահը թույլ չի տալիս, հնարավորություն չի ընձեռում քաղաքական ուժերին հասկանալու իրենց տեղն ու դերը ներկա քաղաքական դաշտում, վերջինս այդպիսով վերածելով մի ամորֆ զանգվածի, որով շատ հեշտ է ղեկավարել:
Ճահճացնելով քաղաքական դաշտը, նախագահը հետևողականորեն իրականացնում է դրա տարրալուծումն ու ոչնչացումը:
Divide et impera
Պարբերաբար որևէ պաշտոնյայի նշանակել-ազատելով, որևէ լրագրողի բռնել-բաց թողնելով, որևէ քաղաքական գործչի դատել-արդարացնելով, նախագահը կարծես ստուգում է քաղաքական ուժերի և հասարակության զգայունության, գուցե նաև` զգոնության աստիճանը` շիկացած երկաթը մարմնին դաղելու նման, և կարծես հիշեցնում Ազգային ժողովին, Կառավարությանը, մամուլին, որ իրավական պետությունն ու իշխանությունների տարանջատման սկզբունքը դասագրքային հասկացություններ են լոկ, և որ կա միայն մեկ իշխանություն` Նախագահի իշխանությունը:
Եթե սրան ավելացնենք նախարարների պարբերական փոփոխություններն ու փոխատեղումները Կառավարությունում և պատգամավորների «փչացման» (որևէ գործադիր օղակում նշանակման, ապա` ազատման) «հմուտ և հետևողական» քաղաքականությունը, ապա իրավիճակը բավականին հստակ է: Sapienti sat.
Բայց դա դեռ ամբողջը չէ: Հետաքրքիր է այն, որ ամենաուշագրավ քաղաքական իրադարձությունների ժամանակ (Արկադի դ’Արտանյանի, ներողություն` Վարդանյանի տխրահռչակ ոդիսականը, ԱԺ «ծանրակշիռ» նախագահի «հրաժարական-հետ կանչել» քաղաքական ֆարսը) նախագահը հանրապետությունում չէ: Եվ բոլորը խառնված սպասում են` երբ է «պապան» գալու, որ մեծավարի բոլոր հարցերը լուծի:
Citatum: -
Вот когда приедет Наталья Семоновна…
х/ф
“Невеста с севера”
Նախագահը գալիս է, և… «վերականգնում արդարությունը»:
Citatum: Чтобы
сделать кому-нибудь хорошо, нужно сначала сделать ему плохо, а потом вернуть на
свое место.
Պատմությունը տարօրինակ մի հատկություն ունի. այն միտում ունի կրկնվելու:
«Ապրիլի 2-ին նախագահ Քոչարյանի կողմից նշանակված Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը իր որոշմամբ Ա1+ -ին` Հայաստանի հիմնական անկախ հեռուստաընկերությանը զրկեց հեռարձակման արտոնագրից և 37-րդ դեցիմետրային ալիքը, որով հեռարձակվում էր Ա1+ -ը տրամադրեց «Շարմ» ընկերությանը:
Որոշումը դիտվում է որպես քաղաքականապես պատճառաբանված և առաջացրել է հասարակության լայն խավերի վրդովմունքը»:
«Ազատություն» ռադիոկայան
Citatum: Ждать Царева возвращения,
Для
законного решения
А.С.Пушкин
Ապրենք, տեսնենք…
03 ապրիլի 2002թ.
Ինչպես Հին Հռոմում էին ասում` Acta est fabula.